ՊԱՏՐԱՍՏ ԵՔ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ՞
Ձեր երազանքի տունը մեր ձեռքերում է...
Մենք մասնագիտացած ենք ժամանակակից, էներգախնայող և էկոլոգիական տների նախագծման, մոդելավորման և կառուցման մեջ։ Մեր նպատակն է ստեղծել ոչ միայն բնակելի տարածք, այլ միջավայր, որտեղ մարդը իրեն զգում է անվտանգ, հարմարավետ և լիարժեք։
ԻՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Մենք առաջարկում ենք ամբողջական ծառայությունների փաթեթ՝
• Ճարտարապետական նախագծում
•3D մոդելավորում և վիզուալիզացիա
• Էկո և էներգախնայող լուծումներ
• Կառուցում՝ հիմքից մինչև վերջ
ՆՈՐԱՈՃ տունը սկսվում է ոչ միայն դրսից, այլ ներսից։
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ինտերիերի դիզայնին, քանի որ հենց այստեղ է ձևավորվում ձեր առօրյան, հարմարավետությունն ու հանգիստը։
Կառուցապատումից առաջ նախագծումն ու 3D մոդելավորումը թույլ են տալիս նախապես տեսնել վերջնական արդյունքը, ճիշտ պլանավորել ամեն մանրուք : Սա օգնում է խնայել ժամանակ և ապահովել ավելի հստակ, արագ և որակյալ կառուցապատում։
Ամեն ինչ սկսվում է
1ակնթարթից
Ինտերիերի
դիզայն և կահավորում
Մեր հաճախորդը ստանում է ամբողջ գործընթացը մեկ թիմի միջոցով՝ առանց ավելորդ բարդությունների և ժամանակի կորուստի։
Ճիշտ ընտրված և գրագետ կառուցված տանիքը ապահովում է տան դիմադրությունը եղանակային պայմաններին՝ անձրև, ձյուն, քամի, ինչպես նաև նպաստում է ջերմամեկուսացմանը և էներգախնայողությանը։ Բացի ֆունկցիոնալ նշանակությունից, տանիքը մեծ դեր ունի նաև արտաքին տեսքի մեջ՝ ձևավորելով տան վերջնական ոճն ու ներդաշնակությունը շրջապատի հետ։
Ջերմամեկուսացումը տան կարևոր ներդրումներից է․ այն պահպանում է ջերմությունը ձմռանը, սառը միջավայրը՝ ամռանը, զգալիորեն նվազեցնում է էներգիայի ծախսերը և ապահովում է հարմարավետ, կայուն միջավայր ողջ տարվա ընթացքում :
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Կապվեք մեզ հետ այսօր՝ անվճար խորհրդատվության համար